ՀՀ «Էրեբունի» բուժկենտրոնի առաջատար մասնագետներն անվճար բուժզննում կանցկացնեն ԼՂՀ Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի բուժմիավորումներում
ԼՂՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է Մարտակերտի, Ասկերանի և Մարտունու շրջանների բնակչությանը, որ Հայաստանի Հանրապետության «Էրեբունի» բժշկական կենտրոնից Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կժամանեն առաջատար մասնագետներ` սրտաբան, էնդոկրինոլոգ, ռևմատոլոգ, ալերգոլոգ, նյարդաբան, վիրաբույժ, գինեկոլոգ, սոնոգրաֆիստ, ուռոլոգ, քիթ-կոկորդ-ականջաբան, վնասվածքաբան:
Բժիշկ մասնագետների կողմից կիրականացվեն հիվանդների անվճար բուժզննում և խորհրդատվություն, ըստ անհրաժեշտության կկատարվեն նաև լաբորատոր և գործիքային հետազոտություններ:
Շրջանների բնակչության բուժզննումը կիրականացվի տվյալ շրջանային բուժմիավորումներում` համաձայն ժամանակացույցի սկսած ժամը 1000-ից:
Մարտակերտի շրջանային բուժմիավորում- մայիսի 14-ին, հեռ. /047/42-18-25
Ասկերանի շրջանային բուժմիավորում- մայիսի 15-ին, հեռ. /047/67-73-54
Մարտունու շրջանային բուժմիավորում- մայիսի 16-ին, հեռ. /047/82-21-67: