Շեսնին և Չեխ` Պրեմիեր լիգայի լավագույն դարպասապահներ
Անգլիայի Պրեմիեր լիգայի 2013/2014 մրցաշրջանի խաղարկության լավագույն դարպասպահներ են ճանաչվել Վոյցեխ Շեսնին` «Արսենալ»-ից և Պետեր Չեխը`«Չելսի»-ից:
Այս անգամ ժյուրիի անդամները չեն կարողացել ընտրել մեկ դարպասպահի, և «Ոսկե ձեռնոցի» մրցանակը շնորհվել է երկու խաղացողներին:
Ընթացիկ մրցաշրջանում Շեսնին և Չեխը 16-ական խաղում անառիկ են պահել սեփական դարպասները: