1125 դիտում
16:41 14-05-2014
Տեղի է ունեցել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
Մայիսի 14-ին տեղի ունեցավ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ Արտակ Դավթյանի նախագահությամբ:
Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող Սամվել Ֆարմանյանը ներկայացրեց պատգամավորների առաջարկությունները, որոնք ընդունվել են օրինագծի հեղինակների կողմից:
Հանձնաժողովը դրական եզրակցություն տվեց օրինագծին:
Հանրային հեռուստառադիոընկերության 2013 թ. գործունեության վերաբերյալ հաղորդումը ներկայացրեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը:
2013 թվականին «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությունը շարունակել է հեռուստահաղորդումների արտադրության եւ հեռարձակման իր առաքելությունը, պատրաստել եւ օրական 24 ժամ հեռարձակել է հեռուստահաղորդումներ «Առաջին» եւ արբանյակային ալիքներով: 2013 թվականի ընթացքում Հանրային հեռուստաընկերությունը օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում եւ սահմանված պահանջներին համապատասխան պատրաստել եւ հեռարձակել է թեմատիկ տարբեր ուղղություններով հաղորդումներ` նպատակ ունենալով առավելագույնս բավարարել հանրության տարբեր շերտերի եւ սոցիալական խմբերի հեռուստատեսային պահանջմունքները եւ ապահովել տեղեկացված լինելու նրանց սահմանադրական իրավունքը:
2013թ. ընթացքում «Առաջին» ալիքի եթերով հեռարձակվել են 8,733.9 ժամ, իսկ արբանյակային ալիքի եթերով՝ 8,733.7 ժամ ընդհանուր ծավալներով հեռուստահաղորդումներ:
Հանրային հեռուստառադիոընկերության 2013 թ. գործունեության վերաբերյալ հաղորդումը հանձնաժողովի կողմից ընդունվեց ի գիտություն, այնուհետեւ Ռուբեն Ջաղինյանը պատասխանեց պատգամավորների հարցերին եւ լսեց նրանց մտահոգություններն ու առաջարկությունները Հանրային հեռուստաընկերության գործունեության վերաբերյալ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
538 դիտում
18:49 18-10-2024
Ներկայացվել են հաշմանդամություն ունեցող երեխաների համար կատարված ծախսերի վերլուծությունը
622 դիտում
18:37 18-10-2024
Ապարանը հռչակվել է 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք