1740 դիտում
22:40 23-03-2021
Տեղի է ունեցել ԱՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
Մարտի 23-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել:
Որպես հիմնական զեկուցող հանդես է եկել Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը: Նա ներկայացրել է «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ավագ դպրոցում մտցնել կրեդիտային համակարգ: Օրինագծի մեկ այլ դրույթը վերաբերվում է դպրոցներում հեռահար կրթությանը:
Մասնավորապես նախատեսվում է մշակել կարգ, որով կառաջնորդվեն դպրոցները:
Սեպտեմբերի մեկից կրթական համակարգում ևս մեկ նորամուծություն կլինի՝ հանրապետության երեք շրջանների քսան դպրոցներում կմեկնարկի երկարօրյա կրթության ծրագիրը: Նպատակը կրթության որակի բարձրացմանը զուգահեռ տեղահանված ուսուցիչներին աշխատանքով ապահովելն է: Լուսինե Ղարախանյանի տեղեկացմամբ՝ այս փուլում ճաշարանների ձևավորման աշխատանքներ են ընթանում:
Նախարարը ներկայացրեց նաև «Կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը:
Ներկայացրած օրինագծերը Ազգային ժողովի փորձագիտական ծառայության գնահատմամբ համապատասխանում են Սահմանադրության պահանջներին:
Քվեարկության արդյունքում 5 կողմ ձայնով նախագիծը ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Այնուհետև հանձնաժողովը քննարկեց «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը: 4 կողմ ձայնով հանձնաժողովի դրական եզրակացությամբ օրինագծերը կընդգրկվեն առաջիկա լիագումար նիստի օրակարգում:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի
լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր
1275 դիտում
16:41 14-05-2014
Տեղի է ունեցել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
Այս բաժնից
904 դիտում
18:54 14-01-2025
Անահիտ Մանասյանն այցելել է «Սևան» ՔԿՀ
787 դիտում
18:30 14-01-2025
Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտի 2020-2030 թթ. ռազմավարության շրջանակում իրականացված աշխատանքները
1507 դիտում
18:04 14-01-2025
Վթարային ջրանջատում՝ Արարատի մարզում