211652_close_icon
views-count4038 դիտում article-date 13:20 15-05-2014

Կալանավորվել է զինվորական հոսպիտալի բժշկուհին

ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի թերապևտիկ բաժանմունքի բժիշկ օրդինատոր, բուժծառայության կապիտան Սուսաննա Լևոնի Եգանյանը կալանավորվել է: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով` (խոշոր չափի կաշառք ստանալը): Այս մասին [b] SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՊՆ քննչական ծառայության լրատվության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը: Հիշեցնենք, որ Ռազմական ոստիկանությունը բացահայտել էր, որ 2014թ. մարտի 24-ից ապրիլի 14-ն ընկած ժամանակահատվածում քաղաքացի Ա.-ն, ներկայանալով որպես Մխիթար Հերացու անվան բժշկական կենտրոնի կարդիոլոգիայի բաժանմունքի պետ, քաղաքացի Մ.Գ.-ից պահանջել և ստացել է ընդհանուր 480.000 դրամ` վերջինիս որդուն` պարտադիր ժամկետային զինծառայող Ս.Վ-ին, մինչև զորացրման ժամկետի ավարտը` 2014թ. հունիսի 5-ը, ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի թերապևտիկ բաժանմունքում պահելու համար:

Նմանատիպ նյութեր