211652_close_icon
views-count1895 դիտում article-date 11:04 26-02-2014

Պատերազմական իրավիճակի դեպքում որոշ քաղաքացիական բուժհաստատություններ զինվորական հոսպիտալի կարգավիճակով կգործեն ՀՀ ՊՆ ենթակայության ներքո

ՀՀ կառավարության համապատասխան որոշման համաձայն` պատերազմական իրավիճակի առաջացման դեպքում մի շարք քաղաքացիական բուժհաստատություններ, ստանալով զինվորական հոսպիտալի կարգավիճակ, գործելու են ՀՀ ՊՆ ենթակայության ներքո: Փետրվարի 25-ին ՀՀ մարզերից մեկում անցկացվեց վերոհիշյալ գործընթացի բոլոր փուլերը ներկայացնող ցուցադրական զորավարժություն: Վարժանքին ներկա էին ՀՀ պաշտպանության և առողջապահության նախարարներ Սեյրան Օհանյանն ու Դերենիկ Դումանյանը, ՀՀ նախագահին կից գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը, մարզպետներ, տարածքային ինքնակառավարման մարմինների և առաղջապահության ոլորտի ներկայացուցիչներ, այլ պաշտոնյաներ: ՀՀ պաշտպանության և առողջապահության նախարարությունների համապատասխան մասնագետների ներգրավմամբ Գլխավոր ռազմական տեսչության կողմից մշակված ծրագրի նպատակն է կանոնակարգել պատերազմական իրավիճակի առաջացման դեպքում բուժհաստատություններում իրականացվելիք գործընթացը, ստեղծել դրա համար անհրաժեշտ փաստաթղթային փաթեթը: Սեյրան Օհանյանն ու Դերենիկ Դումանյանը հետևել են քաղաքացիական բուժհաստատությունում անցկացվող վարժանքներին, տվել են համապատասխան ցուցումներն ու կարգադրությունները դրանք առավել կազմակերպված և օպերատիվ իրականացնելու նպատակով: Առաջիկայում նմանաբնույթ ցուցադրական վարժանքներ կանցկացվեն նաև այլ քաղաքացիական բուժհաստատություններում:

Նմանատիպ նյութեր