Գիգգզը հանդիպել է վան Գալի հետ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզչի պաշտոնակատար Ռայան Գիգգզը չորեքշաբթի օրը հանդիպել է Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուի վան Գալի հետ: Հոլանդացի մասնագետը Գիգգզին հայտնել է, որ վերջինիս ցանկանում է տեսնել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մարզչական շտաբում:
Բրիտանական լրատվամիջոցների տվյալներով` վան Գալը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզչի կնշանակվի առաջիկա 48 ժամվա ընթացքում: