«Լիվերպուլ»-ին անհրաժեշտ է «Սևիլիա»-ի պաշտպանը
«Սևիլիա»-ի պաշտպան Ալբերտո Մորենոն հայտնվել է «Լիվերպուլ»-ի հետաքրքրության շրջանակներում: Ինչպես հայտնում են անգլիական ԶԼՄ-ները, «Լիվերպուլ»-ը առաջիկայում մտադիր է ուժեղացնել թիմի պաշտպանական գիծը:
Այդ նպատակով մերսիսայդյան ակումբը մտադիր է ձեռք բերել «Սևիլիա»-ի պաշտպանին: 21-ամյա իսպանացու տրանսֆերի համար իսպանական ակումբը պահանջում է 15 մլն ֆունտ:
Ընթացիկ մրցաշրջանում Մորենոն Իսպանիայի առաջնությունում անցկացրած 28 խաղում խփել է 3 գոլ: