211652_close_icon
views-count1276 դիտում article-date 17:40 15-05-2014

Սիրիայի բանտերում հարյուրավոր մարդիկ են մահանում

Սիրիայի պետական բանտերում և մյուս ՔԿՎ֊ներում 1 տարվա կտրվածքով շուրջ 850 մարդ է մահացել։ Այս մասին հայտնել են Բրիտանիայում բազավորված սիրիացի իրավապաշտպանները։ Ըստ նրանց տվյալների՝ մահացածներից 15֊ն երեխաներ են, 6֊ը՝ կանայք, նշում է Guardian։ Իրավապաշտպաններն ընդգծում են, որ բանտարկյալները մահանում են կտտանքների, գլխատումների, վատ վերաբերմունքի և վատ կենսաական պայմանների հետևանքով։ Ինչպես ենթադրում են ակտիվիստները, զոհերի թիվը կարող է ավելի շատ լինել։

Նմանատիպ նյութեր