Աշխարհի գավաթ. հայ ըմբիշները խոշոր հաշվով պարտվել են ադրբեջանցիներին
Իրանի մայրաքաղաք Թեհրանում մեկնարկել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությունը: Այսօր պայքարի մեջ է ներգրավվել Հայաստանի հավաքականը, որը մրցաշարին մասնակցում է երկրորդ կազմով:
Մեր ընտրանու մարզիկները առաջին մրցափուլում 5:3 հաշվով առավելության են հասել է Հարավային Կորեայի նկատմամբ, սակայն երկրորդ մրցափուլում խոշոր` 0:8 հաշվով պարտություն են կրել Ադրբեջանի ընտրանուց: