211652_close_icon
views-count12876 դիտում article-date 20:51 15-05-2014

Ռուսաստանում բնակվող «օրենքով գողերն» ու հեղինակությունները աջակցություն են հայտնել Լյովիկին և Տույին. հայկական կրիմինալ աշխարհում պատերազմ է հասունանում. Lurer.com

Հայկական քրեական աշխարհում լուրջ խմորումներ են սկսվել այն բանից հետո, երբ մարտի վերջին ծեծի ենթարկվեց հայտնի «օրենքով գող» Օշականցի Գևորիկը՝ Գևորգ Մելիքյանը: Մելքոնյանին ծեծի էին ենթարկել քրեական հեղինակություններ Քանաքեռցի Արթուրը՝ հայտնի Տույ մականվամբ և «Երրորդ մասցի» Լյովիկը, ով միաժամանակ նաև խոշոր բիզնեսների փայատեր է: Օշականցի Գևորիկի, Տույից և Լյովիկի միջև տեղի ունեցած թեժ խոսակցությունն այնքան էր ծավալվել, որ Տույը ու Լյովիկն իրենց կողմնակիցների հետ ծեծել էին Գևորիկին և իր ուղեկցորդներին: Եվ ահա, օրեր առաջ տեղեկություններ տարածվեցին, որ մարդաշատ «սխոդկա» է տեղի ունեցել՝ օրենքով գողերի մասնակցությամբ, որի ժամանակ արդարացվել է Օշականցի Գևորիկի պահվածքը, իսկ Քանաքեռցի Արթուրը՝ Տույն, ու «Երրորդ մասցի» Լյովիկը որակազրվել են որպես թաղային հեղինակություններ: Վերջիններս գտնվել են Դուբայում և չեն մասնակցել հավաքին: [url=http://lurer.com/?p=142177&l=am]Lurer.com[/url]-ի տեղեկություններով՝ գողական հավաքին մասնակցել են յոթ «օրենքով գողեր»՝ այդ թվում Օշականցի Գևորիկը, Կոնդեցի Վզգոն, Զապը, Արտեմը և ուրիշներ: Սակայն այն, որ Տույը և Լյովիկը հեղինակազրկվել են՝ չի համապատասխանում իրականությանը: «Օրենքով գողերը» հավաքի ժամանակ հայտարարել են, որ Տույը և Լյովիկը հեղինակազրկված են, սակայն նույն գողական օրենքներով գրեթե պարտադիր է նման հավաքներին մյուս կողմի ներկայությունը, որը կամ պատասխան՝ «ատչոտ» է տալիս իր արարքներին, կամ լսում և ընդունում է մեղադրանքը: Մինչդեռ Տույն ու Լյովիկը չեն մասնակցել գողական «սխոդկային», որովհետև մինչ այդ իրենք են հանդիպման հրավիրել Օշականցի Գևորիկին՝ իրենց հասցեին արված արտահայտություններին պատասխան տալու համար, ինչին Գևորիկը հրաժարվել է մասնակցել: Տարօրինակ կարող է համարվել, որ «սխոդկայից» անմիջապես հետո Օշականցի Գևորիկի կողմից Տույի և Լյովիկի հեղինակազրկման՝ «օրենքով գողերի» վճռի մասին մասին այսպես կոչված «քսիֆ» է ուղարկվել քրեակատարողական հիմնարկներ այն դեպքում, երբ վերջիններս դատապարտված չեն և գտնվում են ազատության մեջ: «Օրենքով գողի» այս քայլը լուրջ բախումների է հանգեցրել քրեակատարողական հիմնարկներում: Մանրամասները՝ [url=http://lurer.com/?p=142177&l=am]Lurer.com[/url]-ում: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր