211652_close_icon
views-count5755 դիտում article-date 23:18 15-05-2014

Երևանի Բաղրամյան պողոտայում բախվել են՝ մենեջերի, գործերի կառավարչի և բաժնի պետի ավտոմեքենաները. կա վիրավոր

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Կարեն Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 14-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19:00-ի սահմաններում Բաղրամյան պողոտայի թիվ 26 հացեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 45-ամյա Արմեն Պետրոսյանի վարած Mercedes մակնիշի 96 NA 009 համարանիշի 41-ամյա Գայանե Մելիքյանի վարած Volkswagen մակնիշի 32 ՕՍ 669 համարանիշի և 37-ամյա Էմմա Մովսեսովայի վարած Toyota Vitz մակնիշի 33 PL 477 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով Volkswagen-ի ուղևոր 65-ամյա Գոհար Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Նաիրի բժշկական կենտրոն: Ավագ քննիչ Կ. Գրիգորյանի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Ֆոտոլրագրողի տեղեկություններով Ա. Պետրոսյանն աշխատում է «Կարինե Հեքիմյան» ԱՁ-ում՝ մենեջեր, Գ. Մելիքյանը՝ ՀՀ ԱՆ-ում, որպես գործերի կառավարիչ, իսկ Է. Մովսեսովան՝ «Արմենիա Քարտ» ՓԲԸ-ում, բաժնի պետ:

Նմանատիպ նյութեր