211652_close_icon

Թուրքիայում ածխահանքի զոհերի թիվը մեծ է, քանի որ ապաստարաններ չեն եղել

views-count1668 դիտում article-date 13:48 16-05-2014
Այն բանից հետո, երբ Թուրքիայի Սոմա ավանի ածխահանքում ողբերգական վթար տեղի ունեցավ, պարզվեց, որ այնտեղ չի եղել հանքարդյունաբերության կանոնակարգի պահանջներից բխող «ապաստարան-սենյակներ», գրում է [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=7&cur_news=1538]Ermenihaber.am [/url]կայքը: Սա հատուկ նախատեսված մի վայր է` պահեստավորված պարենամթերքով և դրսից թթվածին ստանալու անհրաժշետ սարքավորումներով, որտեղ վթարի ժամանակ կարող են պատսպարվել հանքափորները: Թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը հիշեցնում է, որ ածխահանքը շահագործող «Սոմա հոլդինգ»-ի նախագահ Ալփ Գյուրքանը դեռևս 2013-ի ապրիլի 29-ին «Դունյա» թերթին տված հարցազրույցում նշել էր, որ ածխահանքն ունի վթարի դեպքում նախատեսված ապաստարան-սենյակներ, որտեղ ավելի քան 500 հանքափոր կարող են 20 օր դիմանալ` ունենալով սննդի, ջրի, թթվածնի անհրաժեշտ պաշար: Սակայն վթարը տեղի ունեցավ ու պարզվեց, որ նման «սենյակ-ապաստարաններ» չեն եղել: Մանրամասները՝ [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=7&cur_news=1538]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր