211652_close_icon
views-count1456 դիտում article-date 10:56 17-05-2014

Թուրքիայում ածխահանքի աղետի զոհերի թիվը հասել է 298-ի

Մայիսի 13-ին Թուրքիայի Մանիսա նահանգի Սոմա ածխահանքում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 298-ի: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը: Ավելի վաղ Յըլդըզը չէր բացառել, որ զոհերի թիվը կարող է հասնել 300-ի: Թուրքիայի տարածքում գործում է 740 ածխահանք, որտեղ աշխատում է 48,706 մարդ: 2014 թվականի առաջին 4 ամիսների ընթացքում Թուրքիայում արտադրական ձեռնարկություններում տեղի ունեցած դժբախտ դեպքերից մահացել է 1235 մարդ, որոնցից 103 կանայք են եղել:

Նմանատիպ նյութեր