211652_close_icon

Թուրքիայի վարչապետ Էրդողանին թիկնապահները հազիվ են փրկել ցուցարարների դատաստանից. տեսանյութ

views-count2620 դիտում article-date 22:23 16-05-2014
Սոմա ածխահանքում տեղի ունեցած աղետի պատճառով սկսված բազմահազարանոց ցույցի մասնակիցները հարձակվել են Թուրքիայի Մանիսա նահանգ ժամանած երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վրա, վերջինիս թիկնապահները հազիվ են փրկել կատաղած ամբոխից: Ժողովուրդը տեղի ունեցածի մեջ մեղադրում է կառավարությանը և պահանջում ցրել այն: Հիշեցնենք, որ պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 284-ի: Այսօր կեսօրին Սոմա են ժամանել նաև Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը և կառավարության մի շարք անդամներ: Երկրում եռօրյա սուգ է հայտարարված: Թուրքիայում գործում է ընդհանուր հաշվով 740 ածխահանք, որոնցում աշխատում է 48,706 մարդ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր