1750 դիտում
11:29 17-05-2014
Հայաստանում ԵՄ պատվիրակությանը «Եվրոպայի օր» ծրագրի շրջանակներում հյուրընկալվեց Գյումրիի քաղաքապետարանում
Այսօր՝ մայիսի 17-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը «Եվրոպայի օր» ծրագրի շրջանակներում ընդունեց Հայաստանում ԵՄ պատվիրակությանը՝ ԵՄ դեսպան Տրայան Հրիսթեային, Իտալիայի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան ՋովաննիՌիչուլլիին, Շվեդիայի Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Մարտինա Քուիկին, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության փոխդեսպան Ամիաս Մուրզին, Գերմանիայի Դաշնային Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելին, Լիտվայի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին:
Հանդիպման մեկնարկին քաղաքապետը նախ շնորհակալություն հայտնեց բարձրաստիճան հյուրերին «Եվրոպայի օր» ծրագրի մեկնարկը Գյումրիից տալու համար, ապա հակիրճ ներկայացրեց քաղաքի սոցիալական, քաղաքաշինական, մշակութային և մարզական ընդհանուր վիճակը, կատարված և նախանշված աշխատանքները: Քաղաքապետը կարևորեց նաև եվրոպական տարբեր երկրների քաղաքների և Գյումրու միջև հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը՝ փաստելով, որ հանրապետության երկրորդ քաղաքն արդեն ունի նման փորձ Ֆրանսիայի, Լեհաստանի և Հունաստանի քաղաքների հետ:
Իրենց հերթին դեսպանները շնորհակալություն հայտնեցին քաղաքապետից «Եվրոպայի օր» ծրագրի անցկացմանը ցուցաբերած աջակցության համար, ապա կողմերը մտքեր փոխանակեցին հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ:
Նմանատիպ նյութեր
1430 դիտում
13:43 15-05-2014
Ընտանիքի օրվա կապակցությամբ Գյումրիի քաղաքապետարանում ընդունելություն էր կազմակերպվել
1169 դիտում
13:06 17-06-2014
Գլենդելի քաղաքապետը հյուրնկալվեց Գյումրիի քաղաքապետարանում
Այս բաժնից
814 դիտում
20:24 14-01-2025
Գեներալ Ցականյանը ընդգրկվել է սահմանազատման հանձնաժողովի կազմում
730 դիտում
20:12 14-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
604 դիտում
19:38 14-01-2025
Երևանում էին Իրանի Մեջլիսի պատվիրակները