211652_close_icon
views-count1124 դիտում article-date 13:06 17-06-2014

Գլենդելի քաղաքապետը հյուրնկալվեց Գյումրիի քաղաքապետարանում

Այսօր` հունիսի 17-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի քաղաքապետ՝ Զարեհ Սինանյանին: Հանդիպման մեկնարկին, որին մասնակցում էր նաև ԱԺ պատգամավոր Արման Սահակյանը, Սամվել Բալասանյանը ողջունեց բարձրաստիճան հյուրին Գյումրի կատարած իր այցի համար և հույս հայտնեց, որ այն կխթանի Գյումրու և Գլենդելի միջև հարաբերությունների խորացմանը: Պատասխան խոսքում Գլենդելի քաղաքապետը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ ուրախ է գտնվել Հայաստանի հյուսիսային մայրաքաղաքում՝ առավել ևս հաշվի առնելով այն հանգամանքը, որ անձամբ շատ է կարևորում Գյումրի քաղաքի դերն ու նշանակությունը Հայաստանի կյանքում: Ըստ Զարեհ Սինանյանի, Գյումրիի և Գլենդելի միջև համագործակցության սերտացումը իրատեսական է: Հանդիպման ընթացքում Սամվել Բալասանյանը Գյումրին և Գլենդելը քույր քաղաքներ հռչակելու մասին փաթեթ ներկայացրեց իր գործընկերոջը՝ ուսումնասիրության և առաջարկներ ներկայացնելու համար: Այնուհետև Զարեհ Սինանյանը պատասխանեց լրագրողների հարցերին:

Նմանատիպ նյութեր