211652_close_icon
views-count72903 դիտում article-date 13:42 17-05-2014

Կրակոցներ՝ Վերնիսաժի հարևանությամբ գործող «Պրոգրեստեխ Արմենիա» ընկերության մոտ. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում անհայտ անձը իր մոտ եղած ապօրինի հրազենով Վերնիսաժի մոտ գործող «Պրոգրեստեխ Արմենիա» ընկերության շենքի մուտքի դիմաց կրակել է 5 անձանց վրա: Ինչպես նշված տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության և շտապօգնության մեծ թվով աշխատակիցներ: Մուտքի աստիճաններն ամբողջովին արյունոտ են: Վիրավորներին տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: *** 14:33 Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս պահին ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձագետները դեպքի վայրում գործողություններ են կատարում: Հայտնաբերվել են հրազենից արձակված մեծ թվով կրակված պարկուճներ: Հայտնաբերվել են նաև Porsche Cayenne մակնիշի 80 PP 008 համարանիշի և Toyota Landcruiser մակնիշի 80 TT 008 համարանիշի ավտոմեքենաները: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ Toyota Landcruiser-ը պատկանում է «Յուվեցի Կարո» մականվամբ ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի փեսային, սակայն, ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ Porsche Cayenne-ը պատկանում է Երևան քաղաքի Քաջազնունի փողոցի բնակիչ, 30-ամյա Գառնիկ Առաքելյանին, իսկ Toyota Landcruiser-ը՝ նրա եղբորը՝ նույն հասցեի բնակիչ, 29-ամյա Գոռ Առաքելյանին: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին նաև, որ 1 հոգի էլ սպիտակ գույնի BMW X 6-ով դիմել է փախուստի: *** 15:03 Ֆոտոլրագրողը հայտնեց, որ հրազենային վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել 30-ամյա Վալերի Հարությունյանը, 26-ամյա Մյասնիկ Հայրապետյանը, 64-ամյա Ալբինա Բադալյանը, 30-ամյա Նորայր Հարությունյանը և 72-ամյա Մնացական Սուքիասյանը: Նրանք գտնվում են բժիշկների հսկողության տակ: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության Կենտրոնի քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի մի քանի հոդվածներով հարուցվել է քրեական գործ: *** ՀՀ Ոստիկանությունը [url=http://www.police.am/news/view/%D5%AF%D6%80%D5%A1%D5%AF%D5%B8%D6%81%D5%B6%D5%A5%D6%80-%D5%A5%D6%80%D6%87%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%BE%D5%A1%D6%80%D5%A4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B6%D6%81-%D6%83%D5%B8%D5%B2%D5%B8%D6%81%D5%B8%D6%82%D5%B4.html]տեղեկացնում է[/url], որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի և 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական անհետաձգելի միջոցառումներ հանցագործություն կատարած անձին (անձանց) հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 93+
93+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր