5788 դիտում
18:13 17-05-2014
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի և նրա սիրուհու մասին ադրբեջանական ծառայություններին տեղեկություն փոխանցած հայի գործն ուղարկվեց դատարան
61-ամյա Խաչիկ Մարտիրոսյանի գործն ուղարկվել է դատարան: Վերջինս, ըստ մեղադրանքի ադրբեջանական ծառայությունների համար ինֆորմացիա է հավաքել Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի և նրա սիրուհու վերաբերյալ: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:
61-ամյա Խաչիկ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ֆինանսական խնդիրների լուծման և գումար վաստակելու ակնկալիքով 2013 թվականի օգոստոսի 6-ին մեկնել է Վրաստանի Հանրապետության մայրաքաղաք Թբիլիսի, որտեղ սեփական նախաձեռնությամբ Վրաստանում Ադրբեջանի դեսպանության վարչական շենքի վրա փակցված պաշտոնական հեռախոսահամարով կապի է դուրս եկել դեսպանության աշխատակից, ոմն Ալեքսանդր Իվանովիչի հետ՝ առաջարկելով իր ծառայությունները։ Վերջինիս միջնորդությամբ արդեն 2013 թվականի սեպտեմբերի 19-ին Թբիլիսիում հանդիպել է Ադրբեջանից այցելած Մահմուդ անունով ներկայացած մի անձնավորության հետ, ով հանդիսացել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակից։
Խաչիկ Մարտիրոսյանը նրանից ստացել է 500 ԱՄՆ դոլար գումար և առաջադրանք՝ հավաքել տվյալներ ՀՀ ՊՆ պատասխանատու պաշտոն զբաղեցնող, «Ինֆինիտի» մակնիշի արծաթագույն «Ջիպ» տեսակի ավտոմեքենա վարող մի անձնավորության վերաբերյալ, որը, ինչպես հետագայում պարզվել է, հանդիսացել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, ինչպես նաև նրա սիրուհու կենսորոշիչ տվյալների ու բնակության հասցեի վերաբերյալ։
Արդեն 2013 թվականի հոկտեմբերի 20-ին նա Թբիլիսի քաղաքում Մախմուդին է փոխանցել իրականությանը չհամապատասխանող տվյալներ՝ հեռախոսի օգնությամբ նկարած նմանատիպ ավտոմեքենայի լուսանկարներ և հարևանությամբ բնակվող էլինա Սարգսյանի տվյալները, ում չէր համակրում։ Փոխանցած նկարներն ու տվյալները ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից օգտագործվել են Արշակ Կարապետյանին հրապարակայնորեն՝ համացանցի միջոցով, վարկաբեկելու նպատակով՝ 2013թ. հոկտեմբերի 26-ին ադրբեջանական ինտերնետային մի շարք լրատվական կայքերում հրապարակվել է «Азербайджанская разведка в Ереване» /Ադրբեջանական հետախուզությունը Երևանում/ վերնագրով հոդվածը։ Այդ տվյալների փոխանցման ժամանակ Խ.Մարտիրոսյանը ստացել է երկրորդ առաջադրանքը, այն է՝ ճշտել ՀՀ ՊՆ սննդամթերքի, հագուստեղենի, զենք-զինա– մթերքի, դեղորայքների թվով 4 պահեստների տեղակայման կոնկրետ վայրերն ու հասցեները, կատարել նկարահանումներ, ինչպես նաև հավաքել տեղեկատվություն Շիրակի մարզի Գյումրի քաղաքում տեղակայված ՌԴ զինվորական բազայի վերաբերյալ։ Նշված առաջադրանքը ստանալուց հետո նա հեռախոսի միջոցով, կատարել է ոչ զինվորական օբյեկտների նկարահանումներ, սակայն լուսանկարները չի փոխանցել, քանի որ ադրբեջանցիները դեռևս չէին կատարել առաջին հանձնարարության համար տրված՝ իր ավտոմեքենայի նորոգման համար պահանջվող փոխանցման տուփ տրամադրելու, խոստումը, այսինքն՝ « ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը կամ արտաքին անվտանգությանն ի վնաս օգտագործելու համար օտարերկրյա հետախուզության առաջադրանքով այլ տեղեկություններ հավաքելու և հանձնելու լրտեսության ձևով պետական դավաճանության համար: Քրեկան գործ է հարուցվել ՀՀ քրեկան օրենսգրքի 299 հոդվածի 1-ին մասով:Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Գործը վարույթ է ընդունվել Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանկվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
949 դիտում
10:14 23-12-2024
Գործարկվել է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի կայքը․ Ավինյան