211652_close_icon
views-count3243 դիտում article-date 23:48 17-05-2014

Փլվածք՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին. լրացված

Մայիսի 17-ին, ժամը 12.26-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ 09.20-ին Գվելեթի-Դարիալ (Ներքին Լարս) ավտոճանապարհի միջնամասում՝ Թերեք գետի ափին տեղի է ունեցել փլվածք, որի չափերն են՝ 150մ երկարություն, 60-70մ լայնություն և 30-40մ բարձրություն: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է: Նախնական տվյալներով հողազանգվածի տակ ավտոմեքենաներ են մնացել: Վթարի արդյունքում վնասվել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն մտնող գազատար խողովակը: Մայիսի 17-ի ժամը 10.30-ի դրությամբ գազամատակարարումը դեպի Հայաստանի Հանրապետություն դադարեցվել է: *** Ժամը 20.00-ին տեղեկություն է ստացվել, որ հնարավոր է հողազանգվածի տակ ավտոմեքենաներ են մնացել (5-6 ավտոմեքենա): Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեքենաներում բացի վարորդներից հնարավոր է լինեն ուղևորներ, ապա անհետ կորած քաղաքացիների թիվը 6-ից ավելի է: Ըստ վրացական ԶԼՄ-ների տարհանված քաղաքացիների թիվը հասնում է 250-ի: Այս պահի դրությամբ տեղի բնակիչներից 6-ը համարվում են անհետ կորած: *** Ժամը 21.31-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացվել է տեղեկատվություն, համաձայն որի աղետի գոտուց անվտանգ տարածք են տարհանվել ՀՀ 7 քաղաքացիներ (քաղաքացիները չեն տուժել). 1. Էրիկ Մաթևոսյան ծնվ. 12.11.2012թ. 2. Գոռ Նազարյան ծնվ. 02.08.1982թ. 3. Կարեն Ղազարյան ծնվ. 24.06.1967թ. 4. Քրիստինե Խաչատրյան ծնվ. 07.07.1982թ. 5. Լիդա Աթոյան ծնվ. 28.09.1986թ. 6. Հովհաննես Խաչատրյան ծնվ. 06.06.2001թ. 7. Նարեկ Խաչատրյան ծնվ. 30.12.2004թ. Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Նմանատիպ նյութեր