211652_close_icon
views-count40623 դիտում article-date 11:37 18-05-2014

Հանցագործ աշխարհում իբրև հեղինակություն համարվող Օշականցի Գևորիկի «քսիֆ»-ները գաղութներում շպրտում են աղբարկղ

[b]SHAMSHYAN.com[/b]-ի տեղեկություններով արդեն մի քանի օր է՝ հանցագործ աշխարհում իբրև հեղինակություն համարվող Օշականցի Գևորիկի մարդիկ քրեակատարողական հիմնարկները (բերդերն ու գաղութները ) ողողել են «նամակ-քսիֆներով», թե իբրև հանցագործ աշխարհի կարկառուն ներկայացուցիչները սատարել են Օշականցուն, փոխարենը անարգանքի սյունին գամել Քանաքեռցի Արթուրին՝ հայտնի Տույ մականվամբ և «Երրորդ մասցի» Լյովիկին: Քրեակատարողական հիմնարկների մեր աղբյուրներից հայտնի դարձավ, որ կալանավորները ծանոթանալով «քսիֆի» բովանդակությանը, այն նետում են աղբարկղ, ու այս օրերին ավելի շատ քննարկում են այն հարցը, թե ինչպես եղավ, որ տարիներ առաջ Օշականցի Գևորիկի եղբոր տղայի մահվան ելքով տեղի ունեցած վթարից հետո, երբ ոստիկանության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նյութեր էին նախապատարաստում վթարի փաստով, իսկ ոստիկանության Մաշտոցի բաժնում առանձին նյութեր էլ նրա ազգականի կողմից վթարի վայրում լկտի ու սանձարձակ պահելու համար, ինչպես նաև ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի աշխատանքը խոչընդոտելու, իսկ այդ օրերին ոստիկանության բարձրաստիճան սպա, փոխգնդապետ Լևոն Շմավոնյանը Օշականցի Գևորիկի համար միջնորդում էր, որպեսզի ֆոտոլրագրողը կլորիկ գումարի դիմաց նյութեր չպատրաստի: Այդ մասին հրապարակումներ եղան և ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարականով նշանակվեց ծառայողական քննություն, ինչի արդյունքում էլ Լ. Շմավոնյանը, ոստիկանի պատիվն արատավորելու համար, ազատվեց զբաղեցրած պաշտոնից ու այդ օրերին հանցագործ աշխարհում քննարկվում էր այդ հարցը, թե ինչպե՞ս եղավ, որ ոստիկանը կենաց-մահու պայքար էր տանում Օշականցի Գևորիկի «բարի համբավը» պահելու համար: Ֆոտոլրագրողի տեղեկություններով Լյովիկն ու Տույն արդեն 2 օր է Հայաստանից մեկնել են և գտնվում են Կիևում, քանի որ քրեակատարողական հիմնարկներում իրենց պատիժը կրող դատապարտյալներն ունեն լուրջ կասկածներ, որ Օշականցին հերթական անգամ «լուն դավա սարքելով փուռը կտա» նրանց, սակայն այս պահին Գևորիկը չի համարձակվում նման եղանակով կտրուկ քայլերի դիմել, քանի որ հանցագործ աշխարհում հեղինակություն վայելող շատ մարդիկ, այդ թվում «օրենքով գողեր», իրենց աջակցություն են հայտնել Լյովիկին ու Տյուին ու հիմա Գևորիկը իր մարդկանցով չգիտի ոնց է դուրս գալու իր արածի տակից: Հիշեցնենք, որ ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/14319/]ավելի վաղ հայտնել էինք[/url] հայկական քրեական աշխարհում լուրջ խմորումներ էին սկսվել այն բանից հետո, երբ մարտի վերջին ծեծի էր ենթարկվել հայտնի «օրենքով գող» Օշականցի Գևորիկը՝ Գևորգ Մելիքյանը:Մելիքյանին ծեծի էին ենթարկել քրեական հեղինակություններ Քանաքեռցի Արթուրը՝ հայտնի Տույ մականվամբ և «Երրորդ մասցի» Լյովիկը, ով միաժամանակ նաև խոշոր բիզնեսների փայատեր է: Օշականցի Գևորիկի, Տույից և Լյովիկի միջև տեղի ունեցած թեժ խոսակցությունն այնքան էր ծավալվել, որ Տույը ու Լյովիկն իրենց կողմնակիցների հետ ծեծել էին Գևորիկին և իր ուղեկցորդներին: Եվ ահա, օրեր առաջ տեղեկություններ տարածվեցին, որ մարդաշատ «սխոդկա» էր տեղի ունեցել՝ օրենքով գողերի մասնակցությամբ, որի ժամանակ արդարացվել է Օշականցի Գևորիկի պահվածքը, իսկ Քանաքեռցի Արթուրը՝ Տույն, ու «Երրորդ մասցի» Լյովիկը որակազրվել են որպես թաղային հեղինակություններ: Վերջիններս գտնվել են Դուբայում և չեն մասնակցել հավաքին: [url=http://lurer.com/?p=142177&l=am]Lurer.com[/url]-ի տեղեկություններով՝ գողական հավաքին մասնակցել են յոթ «օրենքով գողեր»՝ այդ թվում Օշականցի Գևորիկը, Կոնդեցի Վզգոն, Զապը, Արտեմը և ուրիշներ: Սակայն այն, որ Տույը և Լյովիկը հեղինակազրկվել են՝ չի համապատասխանում իրականությանը: «Օրենքով գողերը» հավաքի ժամանակ հայտարարել են, որ Տույը և Լյովիկը հեղինակազրկված են, սակայն նույն գողական օրենքներով գրեթե պարտադիր է նման հավաքներին մյուս կողմի ներկայությունը, որը կամ պատասխան՝ «ատչոտ» է տալիս իր արարքներին, կամ լսում և ընդունում է մեղադրանքը: Մինչդեռ Տույն ու Լյովիկը չեն մասնակցել գողական «սխոդկային», որովհետև մինչ այդ իրենք են հանդիպման հրավիրել Օշականցի Գևորիկին՝ իրենց հասցեին արված արտահայտություններին պատասխան տալու համար, ինչին Գևորիկը հրաժարվել է մասնակցել: Տարօրինակ կարող է համարվել, որ «սխոդկայից» անմիջապես հետո Օշականցի Գևորիկի կողմից Տույի և Լյովիկի հեղինակազրկման՝ «օրենքով գողերի» վճռի մասին մասին այսպես կոչված «քսիֆ» է ուղարկվել քրեակատարողական հիմնարկներ այն դեպքում, երբ վերջիններս դատապարտված չեն և գտնվում են ազատության մեջ: «Օրենքով գողի» այս քայլը լուրջ բախումների է հանգեցրել քրեակատարողական հիմնարկներում: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր