1408 դիտում
19:59 18-05-2014
Մանկապարտեզի տնօրեն VS աշխատակիցներ. հարցը լուծվեց դատական կարգով.տեսանյութ
Սարատակի մանկապարտեզն այս տարի սովորականից ուշ վերաբացվեց: Պատճառը միայն ցուրտը չէր, այլ դատական գործերը, որոնց ստիպված է եղել մասնակցել մանկապարտեզի տնօրենը: Նա մի քանի աշխատակից էր հեռացրել տարեվերջին:
Աշխատակիցների զանգվածային կրճատումը սկսվեց համայնքի ղեկավարի ընտրությունից հետո: Նորընտիր գյուղապետի պահանջով իրականացված ստուգումների արդյունքում աշխատանքից ազատվեցին բակապահը, 20 տարվա աշխատանքային փորձ ունեցող խոհարարը, նրա օգնականն ու 10 տարվա փորձ ունեցող դաստիարակը: Տնօրենը պատճառաբանել էր, որ նրանք չունեն համապատասխան որակավորում: Ընդամենը մի քանի ամիս աշխատանքից ազատելու իր հիմնավորումը տնօրենն այսօր որակում է թյուրիմացություն:
Խոհարարն ու դաստիարակը դատական կարգով արդեն վերականգնել են մանկապարտեզում աշխատելու իրենց իրավունքը, իսկ խոհարարի օգնականն ու բակապահը հաշտվել են աշխատանքը կորցնելու մտքի հետ: Մանկապարտեզի տնօրենը չի զղջում, որ նախակրթարանը խոհարարի օգնական ու բակապահ չունի. Տնօրենի խոսքով` բակապահ պետք չէ, քանի որ բակում խնամելու ոչինչ չի մնացել, իսկ խոհանոցում մեկ խոհարարն էլ բավարար է:
Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/28092]armnewstv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
46864 դիտում
12:15 13-06-2019
Երևանում թիվ 71 մանկապարտեզի էլեկտրիկը Lexus-ով վրաերթի է ենթարկել նույն մանկապարտեզի տնօրենին
Այս բաժնից
886 դիտում
21:09 14-01-2025
ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ արդյունաբերական զարգացման կազմակերպության տնօրենին
2620 դիտում
21:04 14-01-2025
Փակ վկա՞, թե ոստիկանի գործակալ․ Հրանտ Վարդանյան
1003 դիտում
20:50 14-01-2025
Արարատ Միրզոյանի այցը Ռուսաստան պլանավորվել է ավելի քան 2 ամիս առաջ. ԱԳՆ խոսնակ