5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ալբանիայում
Ալբանիայի կենտրոնական հատվածում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպա֊միջերկրական սեյսմիկ կենտրոնի կայքը։
Երկրաշարժը տեղի է ունեցել Երևանի ժամանակով 04․59֊ին մայրաքաղաք Տիրանայից 43 կմ դեպի հարավ։ Հիպոկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա։
Տուժածների և ավերածությունների մասին տվյալներ չեն հաղորդվում։