211652_close_icon
views-count1619 դիտում article-date 10:39 19-05-2014

Իրանի և «վեցյակի» միջև բանակցային նոր փուլը կմեկնարկի հունիսի 16-ին՝ Վիեննայում

Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին հայտնել է, որ Իրանի և «վեցյակի» միջև իրանական միջուկային հարցի շուրջ բանակցությունների նոր փուլն անցկացվելու է հունիսի 16-ից 20-ը՝ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում: Մինչ նոր բանակցային փուլի մեկնարկը կողմերը ծրագրել են հավելյալ հանդիպումներ անցկացնել: Արաղչին չի բացառել, որ հունիսին դրա հետ կապված ևս կարող է հավելյա հանդիպում բանակցային փուլ անցկացվել: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանի իշխանություններին և միջազգային «վեցյակին» չի հաջողվել կազմել համապարփակ համաձայնագրի տեքստը:

Նմանատիպ նյութեր