211652_close_icon
views-count2093 դիտում article-date 14:29 20-05-2014

Արտակ Բուդաղյանի եղբայրն ինքնաբացարկ է ներկայացրել՝ մեծացնելով Սուրեն Խաչատրյանի կողմից առաջադրված թեկնածուի շանսերը

Հունիսի 8-ին Գորիսի քաղաքապետի ընտրություններում թեկնածությունն առաջադրած Արա Բուդաղյանն ինքնաբացարկ է ներկայացրել: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը: Մինչ այդ [b]SHAMSHYAN.com[/b]-ը փորձում էր նրանից հետաքրքրվել, թե ընտրություններն արդյո՞ք լարված կլինեն, թե՞ ոչ, քանի որ պայքարի էին դուրս եկել նաև Սուրեն Խաչատրյանի կողմից առաջադրված գործարար Վաչագան Ադունցը, Գորիսի «ԳԱՄՄԱ» ընկերության տնօրեն, անկուսակցական Տիգրան Կարապետյանը և Հրայր Յոլյանը: Հարցին, թե Սուրեն Խաչատրյանը հանդիպե՞լ է Արա Բուդաղյանի հետ, Ս.Խաչատրյանն ասաց, որ ինքը նրա հետ հանդիպելու որևէ պատճառ չունի, սակայն բոլոր թեկնածուներն իրար հետ հանդիպել են, իսկ ինքնաբացարկ կայացնելու որոշումը Արա Բուդաղյանն ինքնուրույն է կայացրել: Հավաստիացրեց նաև, որ ընտրություններն անցնելու են հանգիստ և խաղաղ:

Նմանատիպ նյութեր