Ուկրաինայի ուժայիները ձերբակալել են Russia Today֊ի բրիտանացի աշխատակցին
Ուկրաինայում ձերբակալել են ռուսական Russia Today հեռուստաալիքի հետ համագործակցող բրիտանացի լրագրող Գրեմ Ֆիլիպսին։ Այս մասին հաղորդվում է Russia Today֊ի կայքում։
«Russia Today հեռուստաալիքի հետ համագործակցող բրիտանացի լրագրող Գրեմ Ֆիլիպսը ուկրաինացի ուժայինների կողմից բերման է ենթարկվել։ Այսօր Ֆիլիպսը գտնվում էր Մարիուպոլում»,֊ ասվում է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ ավելի վաղ Ուկրաինայում ձերբակալվել էին Lifenews գործակալության լրագրողներ Օլեգ Սիդյակինը և Մարատ Սեյչենկոն։ Ուկրաինայի իշխանությունները նրանց ահաբեկչության մեջ են մեղադրում։