211652_close_icon
views-count5196 դիտում article-date 15:03 09-08-2018

Ռուսական Russia Today ալիքի աշխատակիցը փորձել է խափանել Մեծ Բրիտանիայում Վրաստանի դեսպանատանն անցկացվող միջոցառումը

Մարդը, որը ներխուժել է Մեծ Բրիտանիայում Վրաստանի դեսպանատուն, Russia Today ռուսական պրոպագանդիստական ալիքի աշխատակից, բրիտանացի բլոգեր և լրագրող Գրեմ Ֆիլիպսն է: Այս մասին գրում է [url=https://jam-news.net/?p=116785&lang=ru]JAMNEWS[/url]-ը: Նա տեսախցիկով ներխուժել է դեսպանատուն, որտեղ օգոստոսյան պատերազմի 10-րդ տարելիցին նվիրված միջոցառում էր անցկացվում: Վրաստանի արտգործնախարարության տեղեկատվության համաձայն՝ նա իրեն ագրեսիվ էր պահում և ՆԱՏՕ-ի դեմ կարգախոսներ հնչեցնում: «Դեսպանատան աշխատակիցները դիվանագիտական ոստիկանություն են կանչել, որն արագ դեպքի վայր է ժամանել և ձերբակալել լրագրողին: Այժմ կատարվածի առնչությամբ հետաքննություն է ընթանում», – հայտարարել է ԱԳՆ-ն: Ֆիլիպսին շատ լավ գիտեն Ուկրաինայում: Նա այդ երկրում աշխատել է որպես Russia Today-ի աշխատակից: Նա լուսաբանել է Եվրամայդանն, ինչպես նաև Ղրիմի և Դոնբասի իրադարձությունները: Իր ռեպորտաժներում քննադատորեն էր մոտենում Եվրամայդանին և ասում, որ «Ուկրաինան որպես պետություն արդեն գոյություն չունի»: Ուկրաինացիներին իր ռեպորտաժներում Ֆիլիպսն անվանել է «ֆաշիստներ» և «կիևյան խունտա»: Դոնբասում նրան անվանում էին «մեր Գրիշա»: Ուկրաինայի անվտանգության ծառայությունը երկու անգամ ձերբակալել է Ֆիլիպսին և արտաքսել երկրից: 2016թ-ին Ֆիլիպսին ձերբակալել է Լատվիայի ոստիկանությունը: Նա մի քանի անգամ փորձել է խաթարել տարբեր միջոցառումներ՝ ռուսամետ կարգախոսներ վանկարկելով:

Նմանատիպ նյութեր