211652_close_icon
views-count1377 դիտում article-date 19:13 20-05-2014

Մայրաքաղաքի փողոցներում և մասնավոր կառույցների մուտքերում օրեցօր ավելանում է թեքահարթակների թիվը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքում կառուցվող թեքահարթակների շինարարության ընթացքին հետևել է քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը: Հիշեցնենք, որ հատուկ կարիքներով քաղաքացիների համար մայրաքաղաքի փողոցների հետիոտնային անցումներում թեքահարթակներ կառուցելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ 2013 թվականին առաջին անգամ համայնքային բյուջեից հատկացվեց 20 մլն դրամ: Թեքահարթակներ կառուցվեցին նաև մասնավոր ընկերությունների միջոցներով: Ծրագիրը հավանության արժանացավ ինչպես երևանցիների, այնպես էլ մի շարք հասարակական կազմակերպությունների կողմից: 2014 թվականին, դարձյալ քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, համայնքային բյուջեից հատկացվել է արդեն 40 մլն դրամ: Այդ միջոցներով մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում, ըստ առաջնահերթության, կկառուցվի շուրջ 200 թեքահարթակ: Աշխատանքները մեկնարկել են շուրջ 1 շաբաթ առաջ և այժմ արդեն շուրջ 10 թեքահարթակ պատրաստ է շահագործման: Ընտրության վայրերը նախապես քննարկվել և հավանության են արժանացել նաև ոլորտի մի շարք հասարակական կազմակերպությունների կողմից: Գործընթացին այս անգամ ծանոթացել է նաև Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության նախագահ Հակոբ Աբրահամյանը, ով նույնպես բարձր գնահատականի է արժանացրել Երևանի քաղաքապետի նախաձեռնությունը`նշելով, որ իրականացվող ծրագիրը մեծապես կնպաստի իրենց շահառուների ազատ տեղաշարժին: 2014 թվականին քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության արդյունքում ավելի քան 350 թեքահարթակներ կկառուցվեն նաև մասնավոր ընկերությունների կողմից: Ընդ որում, բոլոր հատվածներում թեքահարթակները կառուցվում են քաղաքապետարանի տրամադրած առանձին նախագծերով: Երևանի ավագանու որոշմամբ, բազմաբնակարան, բազմաֆունկցիոնալ և հասարակական տիպի շենքերի նախագծային աշխատանքների համար տրվող ճարտարապետահատակագծային առաջադրանքներում ևս պարտադիր պայման է թեքահարթակի կառուցումը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր