211652_close_icon
views-count1709 դիտում article-date 22:56 21-05-2014

Սիմֆերապոլում հիվանդանոցի հարևանությամբ ավտոմեքենա է պայթել

Սիմֆերապոլում գտնվող 7-րդ քաղաքային հիվանդանոցի հարևանությամբ ավտոմեքենա է պայթել: Այս մասին հայտնում է Իտար-Տասսը հղում անելով տեղի ԱԻՆ-ին: Դեպքը տեղի է ունեցել Առաջին կաննոյ բանակի անունը կրող փողոցում: «Պայթյունի հետևանքով տուժել է մի տղամարդ, ստանալով միջին ծանրության վնասվածք: Տուժվածը տեղափոխվել է հիվանդանոց»,- ասել են ԱԻՆ-ից: Ավտոմեքենայում պայթյունի հետևանքով առաջացած հրդեհը մարելուն մասնակցել են հրշեջները՝ 2 մարտական հաշվարկով: Այս պահին պարզում են դեպքի հանգամանքները:

Նմանատիպ նյութեր