Գերմանիայի հավաքականը սկսել է մարզական հավաքը. ֆոտոշարք
Գերմանիայի ազգային հավաքականը սկսել է նախապատրաստվել 2014 թվականի աշխարհի առաջնությանը: Բունդեսթիմը հանգրվանել է Իտալիայի Հարավային Տիրոլ նահանգում, որտեղ մարզական հավաք կանցկացնի մինչև մայիսի 30-ը:
Հունիսի 1-ին գերմանացիները Մյոնխենգլադբախում ընկերական հանդիպում կանցկացնեն Կամերունի ընտրանու հետ, իսկ հունիսի 6-ին Մայնցի «Քոֆաս Արենա» մարզադաշտում բարեգործական ընկերական խաղի շրջանակում կմրցեն Հայաստանի հավաքականի հետ: