211652_close_icon
views-count10989 դիտում article-date 10:31 22-05-2014

Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզի Նորաշեն գյուղում. գայլերը մի իսկական սպանդ են արել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 02:00-ից 04:30-ի սահմաններում գայլերը Նորաշեն գյուղի կենտրոնում գտնվող տներից մեկի գոմում ոչխարների սպանդ են կատարել: Ինչպես գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գայլերը սատկացրել և հոշոտել են նույն գյուղի բնակիչ Ամատունի Խաչատրյանին պատկանող 22 մայրացու ոչխարների, որոնց մեծ մասը սատկել են, իսկ մի մասն էլ վիրավոր է և ապրելու ենթակա չէ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվորեն դեպքի մասին տեղեկացվել է Նորաշեն համայնքի ղեկավար Արթուր Կարապետյանին, ով իրավիճակի մասին արդեն տեղեկացրել է Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանին: Ժամանել է նաև մարզի անասնաբույժը: Ֆոտոլրագրողի հետ զրույցում տուժած Ա. Խաչատրյանն ասում էր. «Ռուսաստանից վերադարձել եմ գյուղ, վարկով գումար եմ վերցրել ու փորձում էի ընտանիքիս գոյությունը պահպանել էս մի քանի գլուխ մայրացու ոչխարներով, բայց գիշերով գելերը վրա են տվել ու հիմա՝ դառը դատել, դատարկ նստել եմ, բայց հույս ունեմ, որ մարզպետարանը կսատարի, ձեռք կմեկնի՝ գոնե վնասը վերականգնելու համար: Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղապետն ու մարզպետը խոստացան, որ հնարավորինս օգնելու են գյուղացուն: Գ.Շամշյանը հայտնում է նաև, որ գյուղում կա լուրջ խնդիր գայլերի հարձակման դեմ պայքարելու համար, ու եթե գյուղացիներն ունենային իրենց մոտ որսորդական հրացաններ, ապա գյուղացին ավելի պաշտպանված կլիներ: Իսկ այս տարի մարզպետարանում մարզխորհրդի նիստի ժամանակ ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը խոստացել էր, որ գյուղացիներին կտրամադրվեն օրինական հրացաններ՝ նման դեպքերից պաշտպանվելու համար, սակայն մինչև այս պահը դեռ չի լուծվել այդ խնդիրը: Մարզպետ Ս. Սահակյանը ֆոտոլրագրողին խոստովանեց, որ այսօր կփորձի ոստիկանությունից պարզել, թե երբ կլուծվի այդ հարցը ու եթե կարճ ժամանակում այդ խնդիրը չլուծվի, գյուղում ոչխար ու խոշոր եղջերավոր անասուններ չեն մնա. գելերը վրա կտան, իրենց սև գործը կանեն, իսկ մարզպետն էլ կմնա «կոտրած տաշտակի առաջ»: Նորաշեն գյուղը ունի 1206 բնակչություն: Գյուղապետարանի մոտ հավաքված գյուղացիներն ասում էին, որ նման հարձակումներ գայլերի կողմից էլի են եղել ու հիմա, եթե գայլերը հասնում են գյուղի կենտրոն, դա պետք է լչջորեն անհանգստացնի մարզպետարանի վայ չինովնիկներին: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր