211652_close_icon
views-count110105 դիտում article-date 11:05 16-04-2017

Արտակարգ դեպք Արմավիրի մարզի Արևիկ գյուղում. 100 տարվա պատմություն ունեցող գյուղում առաջին անգամ գայլերը սպանդ են իրականացրել. գյուղացին ակնկալում է կառավարության աջակցությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղի բնակիչ, 55-ամյա Ղուկաս Ղարիբյանը առավոտյան այցելելով իրեն պատկանող անասնագոմ՝ ականատես է եղել մեծ թվով գառների և ոչխարների սպանդի: Առաջին իսկ պահից տուժած գյուղացուն է այցելել Արևիկ համայնքի ղեկավար Գառնիկ Ծատուրյանը, ով դեպքի մասին տեղեկացրել է Արտակարգ իրավիճակների նախարարություն և Արմավիրի մարզպետարան: Տուժած գյուղացին վարկ էր վերցրել և վարկով ձեռք բերել գառներն ու ոչխարները և պատրաստվում էր շահույթ ստանալով՝ կանոնավոր վճարումները կատարել, սակայն գայլի կամ գայլերի հարձակումը գառների վրա լուրջ խնդրի առաջ է կանգնեցրել 55-ամյա գյուղացուն: Նրա խնդրանք է, որպեսզի կառավարությունը, հանձինս Գյուղատնտեսության նախարարության, միջնորդեն բանկային կազմակերությանը, որպեսզի 1-2 տարով գոնե վարկը սառեցնեն, ինչը հնարավորություն կտա, որպեսզի գյուղացին կարողանա նորից մեծ դժվարությամբ լուծել խնդիրը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ամբողջովին հոշոտվել է 13-ից ավելի գառ ու ոչխար, իսկ մոտ 14 գառ էլ պարանոցի, դմակի, փորի մասում լուրջ վնասվածքներ են ստացել և այդ գառներն ու ոչխարներն էլ նույնպես ապրելու ենթակա չեն: Ընդհանուր վնասը կազմում է մոտ 1 մլն 200 հազար դրամ: Գյուղացիները նաև նշում էին որ սա առաջին դեպքն է գյուղի պատմության մեջ, որ գայլը կամ գայլերը ոչխարների և գառների ջարդ իրականացնեն: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ակնկալում է, որ ՀՀ կառավարությունը, Գյուղատնտեսության նախարարությունն ու Արմավիրի մարզպետարանը այս դեպքում կկանգնեն տուժած գյուղացու կողքին, իսկ բանկն էլ բարի կամք կդրսևորի և գոնե 2 տարով կսառեցնի վարկը, ինչը բարի կամքի դրսևորում կլինի նրանց կողմից: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր