211652_close_icon

Մեխիկոյի արվարձանում բախումների ընթացքում տուժել է ավելի քան 100 մարդ

views-count1538 դիտում article-date 14:25 22-05-2014
Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյից ոչ հեռու՝ Սան Բարտոլո Ամեյալկո շրջանում ոստիկանների և տեղի բնակիչների միջև գրանցված բախումների հետևանքով տուժել է ավելի քան 100 մարդ: Այս մասին հայտնում է Huellas պորտալը։ Նշվում է, որ արվարձանի բնակչությունը բողոքի ակցիա էր կազմակերպել խմելու ջրի խողովակաշարի շինարարության դեմ, որի դեպքում նրանք կզրկվեին ջրամատակարարման սովորական աղբյուրներից։ Ըստ Huellas֊ի տվյալների՝ բախումների հետևանքով տուժել է շուրջ 60 քաղաքացի, ինչպես նաև 44 ոստիկան։

Նմանատիպ նյութեր