211652_close_icon
views-count18702 դիտում article-date 16:02 23-05-2014

Ոստիկանությունը ձերբակալել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մորաքրոջ թոռանը, իսկ մյուսին որոնում են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության, Կոտայքի մարզի քննչական բաժնի Կոտայքի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի (խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի առնչությանը միջին ծանրության վնաս պատճառելով) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, իրացնելը պահելը փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է երեկ՝ մայիսի 22-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած ծեծկռտուքի և կրակոցներ հնչեցնելու փաստով: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, նույն մարզի քննչական բաժնի և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցների հետ ձեռնարկելով օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, պարզել են, որ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել 29-ամյա Մաթևոս Կարապետյանի, 28-ամյա Էդվին Թադևոսյանի և 34-ամյա Վարդան Հարությունյանի միջև, որի ընթացքում է. Թադևոսյանը իր մոտ պահվող ԻԺ 79-8 գրառումով գազային ատրճանակից կրակոցներ է արձակել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Է. Թադևոսյանն ու Մ. Կարապետյանը ինքնակամ ներկայացել են ոստիկանության Կոտայքի բաժին, իսկ Է. Թադևոսյանը ներկայացրել է ատրճանակը: Քննիչի որոշմամբ վերջիններս ձերբակալված են և այս պահին գտնվում են ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ձերբակալվածների պահման վայրում: Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ՝ Վարդան Հարությունյանին հայտնաբերելու ուղղությամբ: Ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների՝ Է. Թադևոսյանն աշխատում է ՀՀ Նախագահի աշխատակազմում: Նա և Վարդանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մորաքրոջ թոռներն են: [url=https://shamshyan.com/hy/article/15084/]Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, մայիսի 22-ին՝ ժամը 18:40-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն ահազանգ էր ստացվել, որ Բալահովիտ գյուղից դեպի Աբովյան քաղաք տանող ճանապարհահատվածի՝ Աբովյան քաղաքի անունը կրող քարե ցուցանակի հարևանությամբ գործող բենզալցակայանում տեղի է ունեցել ծեծկռտուք, որի ժամանակ հնչել են կրակոցներ: Նշված վայր էր ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ քննչական խումբը՝ մարզի ոստիկանապետ Սերոբ Հարությունյանի, քննչական բաժնի պետ Մելքոնյանի և Կոտայքի բաժնի ոստիկանության պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում աշխատել են քննիչներն ու փորձագետը, իսկ ոստիկանները փնտրում էին հրազենից արձակված կրակված պարկուճներ: Քիչ հետո ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները հայտնաբերել էին «Մակարով» տեսակի ատրճանակի պահպանակը (պրեդախրանիտելը ): Դեպքի վայրում հայտնաբերվել էր նաև Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենա: Դեպքի վայր էր կանչվել Բալահովիտի գյուղապետը և քննչական բաժնի պետի հանձնարարականով 1 հոգի տեղափոխվել էր ոստիկանության Կոտայքի բաժին: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ ծեծկռտուքից առաջ արտասահմանյան մակնիշի ավտոմեքենայով ինչ-որ անձինք մոտեցել են բենզալցակայանին, ծեծի ենթարկել 2 հոգու, որից հետո դիմել են փախուստի: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր