211652_close_icon
views-count3205 դիտում article-date 09:30 15-01-2015

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ցավակցական ուղերձը՝ Ավետիսյանների ընտանիքի հարազատներին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի և անձամբ իմ անունից իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Գյումրիում դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի հարազատներին և մերձավորներին: Ողբերգական այս դեպքը ցնցել է ողջ հանրությանն, ու յուրաքանչյուր ոք գիտակցում է, որ անասելի մեծ է մի ամբողջ ընտանիքի անդառնալի կորուստը, և վիշտն ընդհանուր է բոլորիս համար: Անասելի ցավի և վշտի այս օրերին Ավետիսյանների ընտանիքի հարազատներին մաղթում եմ տոկունություն, իսկ հանրությանը կոչ եմ անում լինել առավելագույնս զգոն և զուսպ, քանզի յուրաքանչյուր անզգույշ խոսք առաջին հերթին ցավ է անդառնալի այս կորուստը վերապրած ընտանիքի մերձավորների համար: Վեց ամսական փոքրիկ Սերյոժային մաղթում եմ շուտափույթ ապաքինում: Աստված պահապան քեզ, փոքրի’կ: Իսկ մեղավորները պետք է ամենասեղմ ժամկետներում ստանան իրենց արժանի պատիժը: [b]ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյան [/b]

Նմանատիպ նյութեր