Շատ կարևոր է հաջող մեկնարկել աշխարհի առաջնությունում. Կասիլյաս
Իսպանիայի հավաքականի դարպասպահ Իկեր Կասիլիյասը հայտարարել է, որ աշխարհի առաջնությունում իր թիմին բարդ մրցակիցներ են բաժին հասել: Նրա խոսքերով , կարևոր է մրցաշարը հաջող մեկնարկել:
« Իսպանիայի հավաքականը բարդ խմբում է հայտնվել: Մեզ հարկ կիլինի խաղալ այնպիսի մրցակիցների դեմ, որոնք ամենաքիչը ցանկանում են դուրս գալ փլեյ-օֆֆ փուլ: Իսկ Հոլանդիային շատերը դասում են հաղթողի գլխավոր հավակնորդների շարքում: Բայց մենք պետք է աշխարհի առաջնությանը մոտենանք համապատասխան տրամադրվածությամբ: Շատ կարևոր է հաջող մեկնարկել մրցաշարում»,-ասել է Կասիլյասը: