Հուսով եմ Իտալիան կդառնա աշխարհի առաջնության գլխավոր անակընկալի հեղինակը. Մոնտոլիվո
Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Ռիկարդո մոնտոլիվոն հուսով է, որ իր թիմը կկարողանա խոշոր անակընկալ մատուցել առաջիկա աշխարհի առաջնության ժամանակ:
Մեզ բավականին բարդ խումբ է բաժին հասել: Առաջին խաղը անցկացնելու ենք Անգլիայի հետ: Այդ խաղը շատ կարևոր է լինելու, քանի որ մրցելու ենք փլեյ-օֆֆ փուլ դուրս գալու մեր գլխավոր մրցակցի հետ: Շատ հուսով եմ, որ Իտալիան կդառնա աշխարհի առաջնության գլխավոր անակընկալի հեղինակը»,-ասել է Մոնտոլիվոն: