211652_close_icon
views-count1379 դիտում article-date 13:15 24-05-2014

ՀՀԿ-ն համագումարը շարունակեց առանց ընդմիջման, իսկ նախագահը հորդորեց այդ ընթացքում ծխելու ցանկությունը զսպել

Հայաստանի Հանրապետական կուսակցությունն իր 15-րդ համագումարը շարունակեց առանց ընդմիջման: Համագումարի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նկատեց, որ 8 կուսակցականներ չնախատեսված ելույթով հանդես գալու ցանկություն են հայտնել և առաջարկեց կամ շարունակել համագումարը, կամ էլ հայտարարված ընդմիջումը անել: Կուսակցականներն առաջարկեցին շարունակել համագումարն առանց ընդմիջման: Այնուհետ Սերժ Սարգսյանը, դիմելով ներկաներին, առաջարկեց ծխելու ցանկությունը զսպել՝ նկատելով, որ ծխելու հետ կապված եռուզեռն ավելի է մեծանում, սակայն ոչ բոլոր կուսակցականներն էին, որ նրա հորդորին ականջալուր եղան և դուրս եկան ծխելու: Ծխելու անզուսպ ցանկություն ունեցողներից մեկն էլ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն էր: Համագումարը ծրագրված էր ավարտել 14:30-ին, սակայն, քանի որ ընդմիջումը չհայտարարվեց, այն ավելի շուտ կավարտվի:

Նմանատիպ նյութեր