Թուրքիայում 5,3 մագիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ռիխտերի սանդղակով 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել այսօր Թուրքիայի Բինգյոլ նահանգում:
Anadolu-ի փոխանցմամբ՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Քիգի քաղաքում, հիպոկենտրոնը՝ 16 կմ խորության վրա:
Ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով ժամը 01:27-ին: Ավերածությունների ու տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: