Վլադիմիր Պուտինը տպավորված է իսպանական ֆուտբոլով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոստովանել է, որ իրեն տպավորում է իսպանական ֆուտբոլը:
«Ֆուտբոլը ինձ այդքան էլ դուր չի գալիս, բայց իսպանական ֆուտբոլը ինձ շատ է դուր գալիս է: Ես զարմացած եմ, թե ինչպիսի հաջողությունների են հասնում իսպանական ակումբները: Դա պարզապես հիանալի է:
Երբ խաղում են իսպանական ակումբները` դա իսկական ներկայացում է, ավելի լավ է, քան կորրիդան: Թե ով կհաղթի Չեմպիոնների լիգան, ես չեմ կարող ասել, քանի որ այդ գործում ինձ փորձագետ չեմ համարում »,-Պուտինի խոսքերը մեջբերում է Р-Спорт-ը: