Ես քվեարկել եմ եվրոպական Ուկրաինայի համար. Տիմոշենկո
Ուկրաինայի նախագահի թեկնածու, «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն Դնեպրպետրովսկում մասնակցել է նախագահական ընտրությունների քվեարկությանը:
Տիմոշենկոն №121/166 ընտրատեղամաս է եկել ամուսնու՝ Ալեքսանդր Տիմոշենկոյի և աղջկա՝ Եվգենի Տիմոշենկոյի հետ:
«Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդի խոսքերով , ինքը քվեարկել է ազատ և ժողովրդավար Ուկրաինայի համար, որի համար իրենց կյանքի գնով են վճարել Մայդանի հերոսները:
«Այսօր ես քվեարկել եմ եվրոպական Ուկրաինայի համար, որը կարող է դառնալ ամուր պետություն, Եմ լիիրավ անդամ»,- հայտարարելէ Տիմոշենկոն: