211652_close_icon
views-count1192 դիտում article-date 10:16 26-05-2014

Հոմսում մեքենայի պայթյուն է գրանցվել․ կան զոհեր

Սիրիայի Կառավարության ուժերի վերահսկողության տակ գտնվող Հոմս քաղաքում մեքենայում տեղադրված ռումբի պայթյուն է գրանցվել, որի հետևանքով զոհվել է ավելի քան 10 մարդ։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Հաղորդած տվյալների համաձայն, պայթյունը տեղի է ունեցել քաղաքի քրիստոնյաներով ու ալավիներով բնակեցված շրջանում։ Կառավարական ուժերի դեմ պատերազմող ապստամբները վերջերս հեռացել էին Հոմսի հին թաղամասերից, որն 2 տարի շարունակ իրենց ենթակայության տակ էր գտնվում։

Նմանատիպ նյութեր