211652_close_icon
views-count1399 դիտում article-date 15:13 12-06-2014

Հոմսում պայթյուն է գրանցվել․ կան զոհեր և վիրավորներ

Սիրիայի Հոմս քաղաքի Ալ Ահրամ փողոցի վրա գտնվող առևտրի շուկայում զինված ծայրահեղականները ականապատ մեքենա են պայթեցրել։ Ահաբեկչության հետևանքով խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ, հայտնել է «Ալ Մայադին» հեռուստաալիքը։ Սա հունիսի 3֊ի նախագահական ընտրություններից հետո իրականացված առաջին ահաբեկչությունն է։ Հիշեցնենք, որ մայիսի սկզբին Հոմսն ահաբեկչական խմբավորումներից ամբողջությամբ ազատագրվել էր։

Նմանատիպ նյութեր