56298 դիտում
19:28 12-08-2016
Արտակարգ դեպք Երևանում. Մաշտոցի ոստիկանապետը Կիևյան կամրջի վրա փրկել է 24-ամյա առաքիչի կյանքը
Այսօր` օգոստոսի 12-ին, կեսօրին, ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ մի երիտասարդ տղա անցել է Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծը և փորձում է ինքնասպան լինել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանում ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ:
Մոտ 15 րոպե ոստիկանապետը զրուցում է ինքնասպանության փորձ կատարող երիտասարդի հետ, որից հետո երիտասարդը վտանգավոր եզրագծից ոստիկանների օգնությամբ տեղափոխվում է ապահով վայր:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ երիտասարդը Երևան քաղաքի բնակիչ, 24-ամյա Հարություն Թուլեկյանն է, ով Երևանում գործող հայտնի սննդի առաքման կետերից մեկում առաքիչ է աշխատում, ով, ի դեպ՝ ունի բարձրագույն կրթություն և պատճառը եղել է 145 հազար դրամ պարտքը:
Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի հետաքննչական բաժանմուքնում նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
24727 դիտում
19:33 27-05-2014
27-ամյա ռեփերը, Կիևյան կամրջի վրա, փրկել է 18-ամյա աղջկա կյանքը
Այս բաժնից
2158 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)