211652_close_icon
views-count11790 դիտում article-date 23:26 28-05-2014

Երևանում վթարի է ենթարկվել Հայաստանում ԼՂՀ մշտական ներկայացուցիչն իր դիվանագիտական համարանիշի ավտոմեքենայով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 28-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Կորյուն փողոցի՝ թիվ 10 շենքի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 29-ամյա Վռամ Հովսեփյանի վարած Mitsubishi Pajero մակնիշի 18 DD 018 համարանիշի, 35-ամյա Էդմոնդ Մուրադյանի վարած Ford մակնիշի 13 LS 388 համարանիշի, 25-ամյա Ալբերտ Պետրոսյանի վարած Mitsubishi Montero մակնիշի 11 LA 117 համարանիշի և 48-ամյա Տիգրան Պետրոսյանի վարած Hyundai մակնիշի 39 D 002 AM համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Ֆոտոլրագրողի տեղեկություններով Hyundai-ի մակնիշի ավտոմեքենայի համարանիշները հաշվառված են Հայաստանի Հանրապետությում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում, իսկ ուղևորը եղել է ՀՀ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Կառլեն Ավետիսյանը: Փաստի առթիվ ՃՈ հետաքննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր