2445 դիտում
13:35 31-05-2014
Գյուղնախարարը զեկուցել է 2013 թ-ի պետբյուջեով ՀՀ գյուղնախարարությանը հատկացված ծախսերի օգտագործման մասին
Հայաստանի Հանրապետության 2013թ. պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ այսօր Ազգային ժողովում Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հանդես է եկել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը հատկացված ծախսերի օգտագործման վերաբերյալ զեկույցով:
Ելնելով ոլորտի առանձնահատկություններից և երկրի պարենային անվտանգության խնդիրներից՝ 2013 թվականին շարունակվել է գյուղատնտեսության պետական աջակցության քաղաքականությունը:
2013 թվականին ճշտված պետական բյուջեով և ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացվել էր 10517,4 մլն դրամ: Նշված միջոցները ուղղվել են`
-սպասարկման և զարգացման միջոցառումների իրականացմանը՝ 9548.1 մլն դրամ, այդ թվում` 5377.5 մլն դրամը ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին,
-վարկային և համաֆինանսավորման ծրագրերին՝ 969.3 մլն դրամ,
Նշված միջոցներն ուղղվել են գյուղատնտեսության ոլորոտում առաջնահերթ ծրագրերի իրականացմանը: 2012 թվականի համեմատությամբ՝ 2013 թվականին գյուղատնտեսությունում գրանցվել են դրական տեղաշարժեր: Համախառն արտադրանքի աճը կազմել է 7.1 %: Ընդ որում, բուսաբուծության ճյուղում աճը կազմել է 6.6 %, իսկ անասնապահությունում՝ 7.8 %:
2013 թվականին զգալիորեն ավելացել են գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունները, այն գերազանցել է նախորդ տարվա մակարդակը 13,9 հազ. հեկտարով:
2013 թվականին 2014 թվականի բերքի համար իրականացված աշնանացանի տարածքները գերազանցել են նախորդ տարվա մակարդակը 5.8 հազ. հեկտարով:
Դրական տեղաշարժեր են գրանցվել նաև անասնագլխաքանակի ավելացման ուղղությամբ:
2013 թվականին թարմ բուսաբուծական մթերքների արտահանման ծավալները գերազանցել են նախորդ տարվա մակարդակը ավելի քան 2 անգամ: Գրանցված տնտեսական աճն ու դրական տեղաշարժերն որոշակիորեն արդյունք էին նաև ոլորտում ՀՀ պետական բյուջեից և ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացված միջոցներով իրականացված տարբեր ծրագրերի:
Հաշվի առնելով, որ ֆինանսների նախարարության կողմից ներկայացվել են ոլորտի ֆինանսական ցուցանիշները, հակիրճ անդրադառնամ նշված ծրագրերից հիմնականների արդյունքային և ոչ ֆինանսական ցուցանիշներին:
·
Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին ծրագիր
Ճշտված բյուջեն կազմել է 550.0 մլն դրամ:
Ծրագրի շրջանակներում 2013 թվականին Ռուսաստանի Դաշնությունից հանրապետություն է ներկրվել 440 տոննա էլիտային և 20 տոննա սուպերէլիտային վերարտադրության աշնանացան ցորենի սերմացու:
Տեղական սերմարտադրողների կողմից 2012 թվականին ստացված 20 տոննա սուպերէլիտային վերարտադրության սերմացուների դիմաց՝ պայմանագրային հիմունքներով հետ է վերադարձվել 40 տոննա և նրանցից գնվել 63.1 տոննա էլիտային վերարտադրության սերմացու:
2013 թվականին Ռուսաստանի Դաշնությունից ներկրված, 2012թ. սուպերէլիտայի բազմացումից հետ վերադարձված և տեղական սերմարտադրողներից գնված ընդամենը 543.1 տոննա (440+40+63.1) աշնանացան ցորենի էլիտային վերարտադրության սերմացուն, պայմանագրային հիմունքներով հատկացվել է ՀՀ մարզերի 7 և ավելի հեկտար հողատարածք ունեցող 126 շահառուների, որով կատարվել է 1811 հա ցանք:
Ծրագրի իրականացումը հնարավորություն ստեղծեց աշնանացանի տարածքները հանրապետությունում 2013 թվականին հասցնել 96094 հա՝ նախորդ տարվա 90262 հա-ի դիմաց:
-Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում ծրագիր
Ճշտված բյուջեն կազմել է 1109.9 մլն դրամ: Ֆինանսավորումը կազմել է 1091.8 մլն դրամ: 2013 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արտակարգ իրավիճակները կանխելու, անասնահամաճարակային կայուն իրավիճակ ստեղծելու և պահպանելու նպատակով իրականացվել են գյուղատնտեսական կենդանիների 9.95 մլն հակաանասնահամաճարակային միջոցառումներ։ Նշված աշխատանքները իրականացվել են անասնաբույժ մասնագետների կողմից ՀՀ 10 մարզերի 38 տարածաշրջաններում:
2013 թվականին իրականացված միջոցառումների շնորհիվ կենդանիների և մարդու համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների բռնկումներ չեն արձանագրվել, բացառությամբ խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդություն, որի նկատմամբ պատվաստումներ և բուժում ընդհանրապես չի կատարվում և խոշոր եղջերավոր կենդանիների սիբիրախտ հիվանդություն, որի նկատմամբ կատարվել են համապատասխան համալիր միջոցառումներ։
-Բույսերի պաշտպանության միջոցառումների ծրագիր
Ծրագիրը կարևորվում է հանրապետությունում բուսասանիտարական կայուն վիճակի ապահովման առումով:
Ճշտված բյուջեն կազմել է 150.0 մլն դրամ: ՀՀ կառավարության 2013 թվականի տարբեր որոշումներով կատարվել է 39,5 մլն դրամի փոփոխություն: ՀՀ 2013 թվականի ճշտված պետական բյուջեով նշված միջոցառման համար նախատեսվել է հատկացնել 110,4 մլն դրամ: ֆինանսավորումը կազմել է 96,9 մլն դրամ: Փաստացի ծախսերը կազմել են 119,8 մլն դրամ:
Հայաստանի Հանրապետության մարզերում 2013 թվականի բույսերի պաշտպանության միջոցառումների ծրագրով գյուղատնտեսական մշակաբույսերի առավել վնասակար օրգանիզմների (մկնանման կրծողներ, մորեխներ) դեմ , ըստ բաղադրիչների, իրականացվել են հետևյալ ծառայությունները և միջոցառումները.
1. Միջատասպան թունանյութի ձեռքբերում համայնքներին բաշխելու նպատակով
Ծրագրով նախատեսված 3.8 մլն դրամի փոխարեն 1.9 մլն դրամով ձեռք է բերվել 450 լ/կգ <<Ցիպեր մաքսի>> տեսակի բույսերի պաշտպանության միջատասպան միջոց: Գնման գնի և ծրագրով նախատեսված քանակության փոփոխության արդյունքում տնտեսվել է 1,8 մլն դրամ:
2013 թվականին, մորեխներով վարակվածության ցածր մակարդակի պատճառով , գնված միջատասպան միջոցը պահեստավորվել է հետագայում օգտագործելու համար:
2. Կրծողների դեմ պայքար համայնքների միջոցով
Հիմք ընդունելով 2013 թվականի աշնանը գյուղատնտեսության նախարարության «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» և «Հայանտառ» ՊՈԱԿ-ների կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքները` ՀՀ մարզպետարաններին և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղերին անհատույց հատկացվել է 7736.9 կգ ցինկի ֆոսֆիդ մկնասպան միջոց` 64474 հա առավել վարակված գյուղատնտեսական նշանակության հողատեսքերում կրծողների դեմ քիմիական պայքարի միջոցառումներ իրականացնելու համար: Պայքարի միջոցառումների համար օգտագործվել է 2012 թվականին ձեռք բերված ցինկի ֆոսֆիդը:
3. Պայքար անտառի վնասակար օրգանիզմների դեմ
Այս բաղադրիչով 2013 թվականին անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ` հանրապետության 4 մարզերի 6 անտառտնտեսություն մասնաճյուղերում 8870 հա անտառային տարածքներում իրականացվել են ավիացիոն քիմիական պայքարի միջոցառումներ, որի համար ծախսվել է 95.0 մլն դրամ, այդ թվում` 70.0 մլն դրամը ավիացիոն ծառայությունների համար:
<<Բույսերի պաշտպանության միջոցառումներ>> ծրագրի իրականացման համար ՀՀ 2013 թվականի ճշտված պետական բյուջեով նախատեսված 110.4 մլն դրամ գումարից տնտեսվել է 13.5 մլն դրամ:
Ծրագրի իրականացման արդյունքում հանրապետությունում ստեղծվել է կայուն բուսասանիտարական վիճակ։
Հաջորդը`
· Հողերի ագրոքիմիական հետազոտության և բերրիության բարձրացման միջոցառումների ծրագիրն է:
Ծրագիրը կարևորվում է ագրոտեխնիկական պահանջներով պարարտանյութերի օգտագործման և երաշխավորված բերքատվության ապահովման նախադրյալների ստեղծման առումով:
Ճշտված բյուջեն և ֆինանսավորումը կազմել է 48.6 մլն դրամ: Ծրագրով 106.7 հազ. հա հեկտար գյուղատնտեսական նշանակության հողատարածքների վրա իրականացվել են ագրոքիմիական դաշտային հետազոտություններ: 171 համայնքների հանձնվել են ագրոքիմիական քարտեզներ ու մշակաբույսերի պարարտացման գիտականորեն հիմնավորված երաշխավորագրեր, որտեղ հստակ նշվել է պարարտանյութերի տեսակները, պարարտացման նորմաները՝ ըստ կուլտուրաների ու պարարտացման ժամկետների և հանձնվել են համայնքներին:
· Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտներում ծառայությունների մատուցում ծրագիր
Ճշտված բյուջեն կազմել է 123.4 մլն դրամ: Փաստացի ծախսերը կազմել են 134.8 մլն դրամ: Փաստացի ծախսերի 11.3 մլն դրամի ավելացումը պայմանավորված է 2012 թվականի մնացորդի հաշվին Վայոց Ձորի Ջերմուկ քաղաքում մոծակների և խայթող միջատների դեմ պայքարի միջոցառումների իրականացմամբ:
Ծրագրի շրջանակներում իրականացվել են հետևյալ միջոցառումները`
- Հանրապետությունում կարանտին և առավել վնասակար օրգանիզմներով վարակվածության արեալի ճշտում, գյուղատնտեսական նշանակության հողատեսքերում կատարված դիտարկումների իրականացում 243.6 հազար հա տարածքների վրա։
- Հանրապետությունում կենդանիների ինֆեկցիոն հիվանդությունների նկատմամբ կայուն անասնահամաճարակային վիճակի ապահովում, կենդանիների և մարդու համար ընդհանուր վարակիչ հիվանդություններից բնակչության պաշտպանություն հանրապետության 915 համայնքներում։
· Գյուղական խորհրդատվական ծառայություննե> ծրագիր
ՀՀ 2013 թվականի ճշտված պետական բյուջեով նախատեսվել էր և փաստացի ծախսերը կազմել են 297.2 մլն դրամ։
Համաշխարհային Բանկի ծրագրի շրջանակներում կատարվել է տեխնոլոգիաների գնահատման ծրագիրը: Մնացած ծախսերը կատարվել են ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին։
Հատկացված գումարների հաշվին խորհրդատվական ծառայություններ մատուցող գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների և գյուղատնտեսության աջակցության հանրապետական կենտրոնի միջոցով ագրոտեխնիկական կանոններին և նոր տեխնոլոգիաներին համապատասխան գյուղատնտեսության վարման նպատակով գյուղացիական տնտեսություններին մատուցվել են խորհրդատվական ծառայություններ, մասնավորապես կազմակերպվել է 1100-ից ավելի սեմինար, 872 դաշտային ուսուցում և 173 փորձացուցադրական աշխատանքներ, 96 ռադիոհեռուստահաղորդում, 466 անուն տեղեկատվական թերթիկների տպագրում և տարածում՝ 115.3 հազ. տպաքանակով, 158 համար թերթերի թողարկում՝ 209.1 տպաքանակով:
· Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր
Գյուղատնտեսության կայունության և մրցունակության բարձրացման համար կարևոր է համարվում վարկային ռեսուրսների մատչելիության մակարդակի բարձրացումը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
589 դիտում
18:24 27-12-2024
ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
517 դիտում
18:11 27-12-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարարի հետ