1402 դիտում
22:10 07-04-2015
Հանձնարարվել է ուսումնասիրել վերելակների պահպանմանը հատկացված ու հավաքագրվող միջոցների օգտագործման արդյունավետությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բազմաբնակարան բնակելի շենքերի պահպանման ուղղությամբ քաղաքապետարանի կողմից տարվող աշխատանքների հետ կապված քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ և ուսումնասիրել վերելակների շահագործման ու պահպանման նպատակով համայնքային բյուջեից տրամադրվող և համատիրությունների կողմից հավաքագրվող գումարների ծախսերի և կատարված աշխատանքների հաշվետվություններն ու ինչպես նաև այդ միջոցների նպատակային օգտագործումը:
«Բոլորն էլ գիտեն, որ բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքները, ինչպես օրինակ մուտքերը և տանիքները, այնպես էլ վերելակները շենքի բնակիչների բաժնային սեփականությունն են, և դրանց նորոգման կամ այլ խնդիրների հետ կապված հարցերի լուծումը բնակիչների պարտականությունն է: Սակայն բազմիցս եմ նշել, որ այս ուղղությամբ մեր որդեգրած քաղաքականությամբ ամեն տարի համայնքային բյուջեից միջոցներ են հատկացվում բազմաբնակարան բնակելի շենքերի, այդ թվում վերելակների պահպանման համար:
Ուստի ստեղծեք աշխատանքային խումբ և կարճ ժամկետում ուսումնասիրեք, թե որքանով են նպատակային օգտագործվել վերելակների պահպանման և շահագործման համար 2013, 2014 թվականների ընթացքում տրամադրված, ինչպես նաև համատիրությունների կողմից գանձված գումարները և ի°նչ աշխատանքներ են իրականացվել: Ընթացիկ աշխատանքներից բացի, ստուգեք նաև համատիրություննեի կողմից այս ուղղությամբ իրականացվող տարեկան ծրագրերը: Սա պետք է լինի ամենօրյա աշխատանք: Խստորեն հետևեք, որպեսզի այն գումարները, որոնք նախատեսված են վերելակների համար, ծախսվեն բացառապես իրենց նպատակին, և առաջնահերթ հիմնանորոգման ծրագրում ընդգրկվեն հրատապ լուծում պահանջող վերելակները»,-ընդգծել է
քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/03/21/46956/]հայտնել էր[/url] [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը մարտի 21-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում: Աջափնյակ վարչական շրջանի Բաշինջաղյան փողոցի 2-րդ նրբանցքի 1-ին շենքի վերելակը 11-րդ հարկում դեռևս անհայտ պայմաններում պոկվել և ընկել էր հորը:
Ըստ նախնական տեղեկությունների, վերելակի մեջ եղել էր 1 հոգի, ով մահացել էր: Շենքի մոտ հավաքվածները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին ասել էին, որ մահացածը կին էր:
Օպերատիվորեն նշված 14 հարկանի շենք էին ժամանել հրշեջ-փրկարարները և 1-03 շտապ օգնության բրիգադը: Տեղում էր նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ Մաշտոցի ոստիկանապետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու հրշեջները պարզել էին, որ մահացածը 35-ամյա Արփինե Շահբազյանն էր, ով ըստ տեղեկությունների՝ Արաբկիր վարչական շրջանի բնակիչ էր և վերելակն էր մտել 11-րդ հարկում:
Փորձագետները պարզում էին , թե որ հարկում է վերելակը խոտանվել և ընկել հորը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2445 դիտում
13:35 31-05-2014
Գյուղնախարարը զեկուցել է 2013 թ-ի պետբյուջեով ՀՀ գյուղնախարարությանը հատկացված ծախսերի օգտագործման մասին
Այս բաժնից
598 դիտում
18:24 27-12-2024
ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
529 դիտում
18:11 27-12-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարարի հետ