2311 դիտում
14:34 31-05-2014
Արմեն Աշոտյանը մասնակցել է Վարդենիկի կրթահամալիրում կազմակերպված Վերջին զանգի միջոցառմանը
Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի կրթահամալիրի ութսունութ շրջանավարտները Վարդենիկի երաժշտական դպրոցի դահլիճում կազմակերպել էին «Վերջին զանգի» միջոցառում, որին մասնակցեցին ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը եւ Վարդենիկի գյուղապետ Հովիկ Հովեյանը: Կրթահամալիրի շրջանավարտները ՀՀ ԿԳ նախարարին եւ Գեղարքունիքի մարզպետին ուղղված ողջույնի խոսքերով սկսեցին միջոցառումը: Բեմականացված առանձին համարներով նրանք ներկայացրին դպրոցական տարիների հիշարժան ակնթարթները, բաժանման տպավորություններն ու հուզական ապրումները, չափածո խոսքերով մեծարեցին իրենց ուսուցիչներին:
Օգտվելով առիթից` նրանք նախարար Արմեն Աշոտյանին խնդրեցին հովանավորել իրենց` Արցախ աշխարհ եւ հայկական բանակի զորամասեր ճանաչողական այցեր կատարելու համար: Ողջունելով շրջանավարտներին, նրանց ծնողներին ու ուսուցիչներին` նախարարը նշեց. «Այս ավարտական երեկոն ժամանակի մեքենա էր կարծես, որը մեզ հիշեցրեց մեր ավարտական երեկոները, ներկաներին հետ տարավ մի քանի տարիներով ու տասնամյակներով: Առանց առողջ դպրոցի չկա առողջ համայնք, ուստի, կոչ եմ անում բոլորիդ` միշտ բարձր պահեք դպրոցի պատիվը: Ինչ վերաբերում է Արցախ ճանաչողական այց կատարելու ձեր խնդրանքին, խոստանում եմ Գեղարքունիքի մարզպետի հետ համատեղ հոգալ բոլոր ծախսերը»,- շրջանավարտների ծափերի ներքո խոստացավ Արմեն Աշոտյանը: Իր հերթին շրջանավարտներին, նրանց ծնողներին եւ մանկավարժներին շնորհավորեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը` պատգամելով նրանց` պահպանել այն ավանդները, որոնք մինչ այսօր վարդենիկցուն հայ ու վարդենիկցի են պահել, նաեւ` իրենց նախնիներից ժառանգած աշխատասիրությունը, հայրենասիրությունը, արարչագործությունը, ուսումնատենչությունը: Հանդիպման ավարտին շնորհակալություն հայտնելով նախարարին եւ մարզպետին` կրթահամալիրի մանկավարժներից մեկը կարերորեց դեպի Արցախ վարդենիկցի երեխաների այցն այն առումով, որ Վարդենիկն Արցախի հողն ազատագրելիս տվել է տասներեք զոհ եւ բազմաթիվ վիրավորներ:
Նմանատիպ նյութեր
2281 դիտում
17:39 23-05-2014
ՀՀ Առողջապահության նախարարը մասնակցել է Պուշկինի անվան դպրոցում անցկացված Վերջին զանգի միջոցառմանը
1149 դիտում
18:23 21-05-2015
Արդարադատության նախարարը մասնակցել է Վերջին Զանգի միջոցառմանը
8556 դիտում
23:22 26-05-2017
Ազատության հրապարակում կազմակերպված համերգով մայրաքաղաքում ամփոփվել են Վերջին զանգի միջոցառումները
Այս բաժնից
931 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
955 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»