1149 դիտում
18:23 21-05-2015
Արդարադատության նախարարը մասնակցել է Վերջին Զանգի միջոցառմանը
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր այցելել է Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր՝ շնորհավորելու աշակերտներին Վերջին Զանգի կապակցությամբ: Նախարարը, ողջունելով աշակերտներին, նշել է. «Տեղեկացա, որ այս դպրոցում սովորողների մեջ տաղանդավոր աշակարտները շատ են և ցանկացա գալ, ծանոթնալ ձեզ հետ, ներկա լինել միջոցառմանը՝ հուսալով, որ մենք այսուհետ նաև ընկերություն կանենք»:
Հովհաննես Մանուկյանը շնորհավորել է աշակերտներին դպրոցն ավարտելու կապակցությամբ, շնորհակալություն հայտնել նրանց ծնողներին, ուսուցիչներին՝ դաստիարակության, տված գիտելիքների համար և կյանքի նոր փուլ մտնելու կապակցությամբ խորհուրդ տվել լինել համառ, նպատակասլաց, երբեք չհիասթափվել, մշտապես հետևել առողջությանը և իրենցից ընդհանուրին նվիրել լուսավոր մի մասնիկ:
Վերջին Զանգի միջոցառումից հետո Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը կրթահամալիրի կառավարման խորհրդի նախագահ Աշոտ Ավետիսյանի ուղեկցությամբ շրջել է կրթական հաստատության գորգագործության, վարսահարդարության, կարուձևի, խոհարարության, կոշկակարության և մատնահարդարության դասասենյակներում, ծանոթացել աշակերտների ձեռագործ աշխատանքներին:
Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրը միակն է Հայաստանի Հանրապետությունում և իրականացնում է 12-ամյա միջնակարգ կրթություն՝ եռաստիճան համակարգով: Կրթահամալիրի 12-րդ դասարանն ավարտած աշակերտները ստանում են միջնակարգ կրթության ատեստատ և մասնագիտական որակավորման վկայական:
Նմանատիպ նյութեր
2281 դիտում
17:39 23-05-2014
ՀՀ Առողջապահության նախարարը մասնակցել է Պուշկինի անվան դպրոցում անցկացված Վերջին զանգի միջոցառմանը
2308 դիտում
14:34 31-05-2014
Արմեն Աշոտյանը մասնակցել է Վարդենիկի կրթահամալիրում կազմակերպված Վերջին զանգի միջոցառմանը
Այս բաժնից
868 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
883 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»