211652_close_icon
views-count8971 դիտում article-date 14:41 31-05-2014

Երևանում անցկացվեց բոլոր ցեղատեսակի շների Միջազգային սերտիֆիկացման ցուցահանդես. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 31-ին, «Գոլդի» հայկական կինոլոգիական ակումբը Երևանում անցկացրեց միջազգային ցուցահանդես բոլոր ցեղատեսակի շների համար: Ինչպես ցուցահանդեսից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մրցույցին մասնակցում էին շուրջ 50 ցեղատեսակի շներ ամբողջ Հայաստանից: Ցուցահանդեսի նպատակն էր Հայաստանում որակավորում և սերտեֆիկատ ստացած զտարյուն ցեղատեսակի շների պահպանումը: Շներին հետագայում ճիշտ հետևելու և ճիշտ զարգացումը ապահովելու նպատակով միջազգային որակավորված մասնագետները տալիս էին խորհուրդներ: Ցուցահանդեսը անցկացնում էր Միջազգային կինոլոգիական միության (IKU) մասնագետ-դատավոր Նատալիա Բալասինիենկոն, Մոլդովայից: Ցուցահանդեսում շները ստանում են մի շարք սերտիֆիկատներ` Լավագույն ցեղատեսակը ներկայացնող (BOB), Հայաստանում չեմպիոնի թեկնածու (CAC), Միջազգային չեմպիոնի թեկնածու (CACIB) Երիտասարդ շների չեմպիոնի թեկնածու (WJC): «Շատ գոհ ենք մասնակիցների ակտիվությունից, նկատվում է առաջընթաց, ինքներդ էլ տեսնում եք` ցեղատեսակներն ինչքան բազմազան են», - մեզ հետ զրույցում նշեց Հայկական կինոլոգիական «Գոլդի» ակումբի նախագահ Ստեփան Զաքարյանը, - «Կան տերեր, որ լավ զբաղվում են իրենց շներով, բայց ընդհանուր առմամբ` միջին գնահատական ենք տալիս մեր շնասերներին»: «Գոլդի» ակումբը, որը պաշտոնապես ներկայացնում է Միջազգային կինոլոգիական միությունը (IKU) Հայաստանում 2013թ ապրիլի 14-ից, Միջազգային սերտեֆիկացման ցուցահանդեսը՝ (CACIB) բոլոր ցեղատեսակի շների համար, անցկացնում է երկրորդ տարին անընդմեջ: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 105+
105+

Նմանատիպ նյութեր